Մենք ունենք հարցեր, որոնք պիտի ստանան պատասխաններ. Անի Սամսոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ երկրորդ անգամ են դիմել վարչապետին, որ իրենց պետք է փակ քննարկում անվտանգության խորհրդի ձևաչափով․ «Մենք ունենք հարցեր, որոնք պիտի ստանան պատասխաններ, դա այն ձևաչափն է, որտեղ այդ հարցերը պիտի բարձրացվեն»։
Սամսոնյանի խոսքով՝ ռազմաճակատում իրավիճակը փոխվում է վայրկյան առ վայրկյան և նախկինում իրենց ստացած տեղեկատվությունը բավարար չէ․
«Խորհրդարանն այն մարմինն է, որն իրավունք ունի ստանալ այնպիսի տեղեկատվություն, որը պարունակում է ռազմավարական և մարտավարական բաղադրիչ։ Դրանք այն հարցերն են, որոնք հրապարակային քննարկման չեն։ Մենք ունենք նաև գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն և հետևաբար ունենք նաև իրավունք իմանալու՝ ինչպիսի աշխատանքներ են տարվում դիվանագիտական ճակատում, և ինչպիսի իրավիճակ է ռազմաճակատում»։
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտրությանը և հարցին, թե արդյո՞ք կփոխվի ԱՄՆ-ի քաղաքականությունը Արցախի հարցում, Սամսոնյանն ասում է․ «Ցանկացած պետություն ունի իր շահերը՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է գալիս այդ պետության գլուխ իշխանության, ինչպիսին կլինեն մոտեցումները, ես կարծում եմ դա բացառապես կախված է մեր աշխատանքից, թե ինչպիսի օրակարգ մենք կառաջարկենք ԱՄՆ-ին, թե ինչպիսի քայլեր կանենք, կամ ինչպիսի ռազմավարությամբ կմոնտենանք այդ գործընկերությանը։ Ամեն ինչ կախված է մեզանից»։