Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ցուցարարները հարձակվել են Աժ նախագահ Արարատ Միրզոյանի մեքենայի վրա եւ ծեծի ենթարկել (տեսանյութ)

Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Միրզոյանի մեքենան, որից հետո նրան հանում մեքենայից և ծեծի ենթարկում։  Ներկայումս դեռ պարզ չէ, թե ինչ վիճակում է Արարատ Միրզոյանը։

Դեռևս չհաստատված տեղեկություններով նրան տեղափոխել են հիվանդանոց` չնայած շտապօգնության մեքենան մեծ դժվարությամբ փորձում էր ճեղքել մարդկանց բազմությունն ու հասնել Միրզոյանին, սակայն չէր ստացվում։ 

 

ՀՀ կառավարության շենքի և խորհրդարանի առջև մարդիկ են հավաքվել` վարչապետ  Նիկոլ Փաշինյանի` պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրման մասին հայտարարելուց հետո։