Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինի. Լավրով. ուղիղ (տեսանյութ)

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինի, գրում է РИА Новости-ն:

Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է, որ թուրք դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում դիտորդական կենտրոնի գտնվելու վայրով:

«Թուրքական խաղաղապահ առաքելությունները չեն ուղարկվի Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այդ մասին հստակ ասված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունում»,- ընդգծել է Լավրովը: