A
A
Հայտնի են Ազգերի լիգայի Վրաստան-Հայաստան հանդիպման մրցավարները
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի եվրոպական միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, հրապարակել է Ազգերի լիգայի 5–րդ տուրի հանդիպումների մրցավարական կազմերը։
Նոյեմբերի 15-ին Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում նախատեսված C գոտու 2–րդ խմբի Վրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի Իտալիայի մրցավարական քառյակը՝ Մարկո Գուիդայի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մատեո Պասերին և Սերջիո Ռանգետին: Հանդիպման 4–րդ պաշտոնյան է Ռոզարիո Աբիսոնը: