A
A
Կա՞ արդյոք հրաժարականի հարց Ձեր օրակարգում. հարց վարչապետին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻմ օրակարգում մտնում է Հանրապետությունում կայունություն և անվտանգություն ապահովելը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց հարցին, թե արդյո՞ք կա իր օրակարգում հրաժարականի հարց, հատկապես այն դեպքում, երբ իր վրա մահափորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել անձանց, և հրաժարականի պահանջով պարբերաբար իրականցվում են հանրահավաքներ։
«Ուրիշ հարց իմ օրակարգում չկա»,-պնդեց Նիկոլ Փաշինյանը՝ բացառելով հրաժարականի հարցը։
Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել ընդդիմադիր գործիչներ Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին և Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին: