Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Ի դեպ

Քիչ հետո Ստեփանակերտում կվնասազերծվեն թշնամու կողմից արձակված ու դեռեւս չպայթած կասետային ռումբեր եւ արկեր. Արցախի ԱԻՊԾ

Քիչ հետո Ստեփանակերտի տարածքում կվնասազերծվեն թշնամու կողմից արձակված ու դեռեւս չպայթած կասետային ռումբեր եւ արկեր: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Սակրավորական խմբերը շարունակում են հետպատերազմական Արցախը դարձնել առավել անվտանգ: Չպայթած ռումբերի եւ ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման գործընթացը շարունակվում է Ստեփանակերտում և բոլոր բնակավայրերում:
 
ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 27-ից մինչև այսօր պայթուցիկ նյութերի վերաբերյալ ստացվել է երկու հազարից ավելի ահազանգ: Դրանց մեծ մասն արդեն պայթած վիճակում է եղել և որևէ վտանգ չէր ներկայացրել:
 
Ընդհանուր առմամբ ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները վնասազերծել են 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր, ինչպես նաև ականանետի ականներ:
 
Ցանկացած պայթուցիկ նյութ նկատելու դեպքում, խնդրում ենք ձեռք չտալ, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգավոր չէ:
Զանգահարե 911, 112 կամ 101 կարճ հեռախոսահամարներով: