A
A
«Լոռու մարզում եւս կորոնավիրուսով վարակվածության դեպքերը շարունակում են խիստ անհանգստացնող մնալ»
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու մարզպետարանից հայտնում են.
«Ինչպես հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ՝ Լոռու մարզում, կորոնավիրուսով վարակվածության դեպքերը շարունակում են խիստ անհանգստացնող մնալ:
Այսօրվա դրությամբ մեր մարզում Covid 19-ով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 6291 է, մահվան դեպքերը՝ 72-ն են, առողջացել է 4668 քաղաքացի, բուժում է ստանում 1551 հիվանդ:
Լոռու մարզում կորոնավիրուսով վարակակիրների բուժում են իրականացնում Վանաձորի և Սպիտակի բժշկական կենտրոնները, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, որոնցում բուժում է ստանում ընդհանուր առմամբ 180 հիվանդ: