Դժվար էր պատկերացնել, որ Վազգեն Սարգսյանի օրոք բանակում կարող էր այսպիսի վիճակ լիներ․ Հ․Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր զինվորը հերոսական կռիվ տարավ այդ 44 օրերին, բայց, ցավոք, հրամկազմում թշնամիների առկայությունը, գործակալների առկայությունը բերեց նրան, որ ամեն ինչ մսխվեց»,- անդրադառնալով արցախյան պատերազմին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ աշխատակից, «Համահայկական միաբանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող Հրաչյա Սարգսյանը։
Վերջինս ասում է, դժվար է պատկերացնել, որ Վազգեն Սարգսյան վարչապետի օրոք բանակում կարող էր այսպիսի բարձիթողի վիճակ լիներ։ Եվ նա գտնում է, որ 1999թ․ Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունները չբացահայտելը հանգեցրեց տնտեսական վիճակի վատթարացմանը, և արդյունքում հնարավոր չեղավ լավ պատրաստվել պատերազմին։
«Կարծում եմ, մեր պետության և իրավապահ համակարգի պարտքն է հետևել նոյեմբերի 26-ի ԱԺ մի քանի պատգամավորների այն հայտարարություններին, որ պատերազմում մեր կորուստների հիմքերը հոկտեմբերի 27-ն է»,- ասաց Հ․Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում