A
A
Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախյան պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է։ «Զինուժ մեդիան» հարցազրույց է արել հրետանավոր Արմանի հետ, որը մեկ շաբաթից կրկին մեկնելու է ծառայության։
Թե ինչպես լուսանկարիչն անմահացրեց պահը, ինքը չի հիշում. «Ես չեմ էլ նկատել, որ նկարում են ինձ»։
Ամենաթեժ օրերին, ամենաթեժ բնագծերից մեկում՝ Ջրականում, երբ Արման վերջին ճիգով հրետանուց կրակ էր արձակում, հենց այդ պահին իր գործընկեր Սիփան Գյուլումյանը հավերժացրեց Արմանի ու Ալբերտի կռվի պահը։