A
A
Քիչ առաջ «Իմ քայլը» կեղծեց քվեարկությունը... Էդմոն Մարուքյան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Քիչ առաջ Իմ քայլը կեղծեց քվեարկությունը...
Սիրելի՛ հայրենակիցներ,
ԱԺ "Իմ քայլը" խմբակցությունը դեռ երեկ գիշերվանից փորձում է տապալել ընդդիմության կողմից պահանջված հրատապ քննարկումը՝ կապված հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հետ։
Կեղծելով քվեարկության արդյունքները, 3 անգամ քվեարկություն կազմակերպելով ու խախտելով "Ազգային ժողովի կանոնակարգ" ՀՀ սահմանադրական օրենքը, քիչ առաջ նրանք որոշեցին ԱԺ նիստն անցկացնել փակ ռեժիմով՝ այն դեպքում, երբ պետք է քվեարկվի մեր կողմից մշակված նախագիծը՝ նշյալ հարցի կապակցությամբ միջազգային հանրությանն ուղղված ուղերձով»։