A
A
Հրադադարը պահպանվում է․ ՌԴ ՊՆ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուս խաղաղապահների աջակցությամբ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1126 մարդ։Խաղաղարար առաքելության հաստատումից հետո իրենց բնակավայրերը վերադարձածների թիվը 36 հազարից ավելին է։ Այս մասին հերթական բրիֆինգի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ,գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ։
«Վերջին մեկ օրում Հայաստանից իրենց բնակավայրեր են վերադարձել 1126 արցախցիներ։ Խաղաղապահ առաքելության հաստատումից հետո ապահովվել է ավելի քան 36 հազար մարդու անվտանգ վերադարձը»,- ասել է նա։
Կոնաշենկովը հայտնել է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։
Ռուս սակրավորները շարունակում են ականազերծումներն այն տարածքներում, որտեղ թեժ մարտեր են ընթացել։ Կոնաշենկովի ներկայացրած տվյալներով՝ վերջին մեկ օրում ականազերծվել է 5 հեկտար տարածք, 1,5 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 444 պայթյունավտանգ իր ։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել և ոչնչացվել է 4,5 հազար պայթյունավտանգ առարկա