A
A
Հայտնի են Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնություններում
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի նստավայրում կայացել են Եվրոպայի մինչև 17 և 19 տարեկանների 2021/2022 թթ. առաջնությունների որակավորման փուլի վիճակահանությունները:
Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվել է ընտրական 13-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Անգլիայի, Սլովակիայի և Բելառուսի այդ տարիքային հավաքականները։
Հայաստանի Մ-19 հավաքականն հանդես կգա ընտրական 11-րդ խմբում: Այստեղ մերոնց մրցակիցներն են Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի ընտրանիները։
Որակավորման փուլի մրցաշարերի անցկացման վայրերը և ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ:
Հիշեցնենք, որ այս տարի նախատեսված բոլոր նման մրցաշարերը չեղարկվել էին կորոնավիրուսի պատճառով։