Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess world
A A
Սպորտ

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ Եվրոպայի օնլայն առաջնության առաջատար

Շախմատի աշխարհի պատանեկան օնլայն առաջնությունում կայացել են ընտրական մրցաշարի 3-5-րդ տուրերը։

Մինչև 18 տարեկանների ընտրական մրցաշարի աղյուսակը գլխավորում է Հայաստանի շախմատիստ Շանթ Սարգսյանը, որը վաստակել է 4,5 միավոր։ Տարիքային նույն խմբում հանդես եկող Արթուր Դավթյանն ունի 3,5, իսկ Արմեն Բարսեղյանը՝ 3 միավոր։ 

Մինչև 16 տարեկանների մրցաշարում Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 35 միավոր և այժմ գտնվում է 10-րդ հորիզոնականում։ Արշակ Մելքոնյանը իր ակտիվում ունի ընդամենը 2 միավոր։

Այսօր կկայանան ընտրական մրցաշարի վերջին երկու տուրերը։ Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլ մտնելու համար հարկավոր է տեղ զբաղեցնել առաջին եռյակում։