Բացել լրահոսը Փակել լրահոսը
8c3a6559c0da48fcb6c325e57f66e2e0
A A
Պաշտոնական

Ուր կորան Նիկոլ Փաշինյանի և Ջասթին Թրյուդոյի հիանալի հարաբերությունները. Էդմոն Մարուքյանի գրառումը

ԱԺ ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձեւի նախագծի հեղինակ, կանադացի սենատոր Լեո Հաուսակոսը Twitter- ի իր էջում հայտարարել է, որ Կանադայի Սենատը մերժել է բանաձեւը։

Նա այս օրն անվանել է հայ ժողովրդի համար տխուր օր: Սենատորը քննադատել է նաև Կանադայի իշխող կուսակցությանը և անձամբ վարչապետ Ջասթին Թրյուդոյին այն բանի համար, որ նրանք երես են թեքել հայերից և կրկին հովանավորել բռնարարին:
 
Մենք երախտապարտ ենք սենատոր Հաուսակոսին` հայ ժողովրդի հետ միասին արդարության համար պայքարելու պատրաստակամության համար:
 
Այնուամենայնիվ, մեզ հետաքրքիր է, թե ուր կորան վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հիանալի հարաբերությունները, և ինչու նրանք չկարողացան նպաստել հայ ժողովրդի համար կարևոր հարցերի լուծմանը»: