Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատերազմի մասնակիցների կամ մասնակիցների երեխաների ուսման առաջին կիսամյակի վարձը 100%-ով կփոխհատուցվի (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 100 տոկոսով փոխհատուցել բոլոր այն ուսանողների 2020 թվականի առաջին կիսամյակի ուսման վարձերը, ովքեր մասնակցել են ռազմական գործողություններին, որոնց ծնողներն են մասնակցել, կամ ում ամուսինն է մասնակցել ռազմական գործողություններին։ Հարցը Կառավարության նիստում զեկուցեց ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը։

«Եթե որևէ ուսանող արդեն վճարել է, այդ չափով նա կստանա գումար, որը կօգտագործվի հաջորդ վճարման համար»։

 

ԿԳՄՍ նախարարությունից մանրամասներ են հայտնում.

Պետությունը կփոխհատուցի ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող այն ուսանողների ուսման վարձը.
✅ որոնք մասնակցել են մարտական գործողություններին,
✅ ում օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) մասնակցել է մարտական գործողություններին,
✅ ում ամուսինը մասնակցել է մարտական գործողություններին։
? Շահառուները կստանան 2020-21թթ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100 % փոխհատուցում։ Եթե շահառու ուսանողը մասնակի կամ ամբողջությամբ արդեն վճարել է վարձը, ապա դա կհամարվի երկրորդ կիսամյակի վարձի վճարում, իսկ ուսումնառությունն ավարտելու դեպքում՝ վճարված գումարն ուսանողը հետ կստանա։
? Շահառուն փոխհատուցում ստանալու համար ուսումնական հաստատություն պետք է ներկայացնի՝
- դիմում
- մարտական գործողություններին մասնակից լինելու վերաբերյալ տեղեկանք կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշում
- անհրաժեշտության դեպքում՝ ամուսնության կամ ծննդյան վկայական։
? Միջոցառումից կարող են օգտվել միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները։
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն