Պատերազմից հետո որևէ անգամ վարչապետը չի ունեցել համարձակություն՝ արձագանքելու Ալիևի ստորացուցիչ հայտարարություններին․ Տոնոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեր պայքարն ընթացքի մեջ է, և ես վստահ եմ, որ մենք այս գործում հաջողելու ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չունի այլընտրանք։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Այսօր, երբ Արցախի տարածքի 75 տոկոսի կորստից հետո վտանգված է ՀՀ տարածքային ամողջականությունը, այլևս սահմանամերձ դարձած Գեղարքունիքի, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի և նրանց բնակիչների ճակատագրերը, Նիկոլ Փաշինյանը չի կարող շարունակել լինել ՀՀ անվտանգության երաշխավոր»։
ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն էլ հավելեց՝ այս իշխանությունը հանրության գիտակցության մեջ հեռացել է․
«Այստեղ խնդիրը դե յուրե ամրագրումն է, որին հասնելու համար օգտագործելու ենք օրենքով սահմանված գործիքակազմերը»,-նշեց Աբովյանը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ նախօրեին արված հայտարարություններին, Տոնոյանն արձագանքեց, թե այդ հայտարարություններն իր տհաճ ազդեցությունը թողեցին այն ժամանակ, երբ Ռուսաստանի պաշտոնատար անձինք ավելի շուտ արձագանքեցին այդ ստորացուցիչ հայտարարություններին, քան մեր համապատասխան մարմինները․
«Հետպատերազմյան շուրջ մեկ ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ չի ունեցել այնքան համարձակություն, որ արձագանքի Ալիևի ստորացուցիչ հայտարարություններին»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:
ԲՀԿ պատգամավորները նշեցին նաեւ, որ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ պետական դավաճանության պատժաչափի մասին: