Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hamerashx
A A
Սպորտ

ՀՖՖ-ն բաշխեց ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները․«Փյունիկը» ստացել է 71 հազար եվրո

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այսօր կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը: 

Ինչպես հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, գործկոմի անդամները հերթականությամբ քննարկել են օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը: 

  1. ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգում լրացումների  հաստատում 
  2. ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ղեկավար մարմինների (կոմիտեների) կազմերի հաստատում
  3. ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թխմբագրություն) հաստատում
  4. Մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին նոր կանոնակարգի հաստատում
  5. Անկախ աուդիտորների նշանակում (ՀՖՖ 2020թ ֆինանսական տարի) ՀՖՖ տարեկան ժողովին ներկայացման համար 
  6. ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման գործընթացի կազմակերպում

 

Վերջին հարցի կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ի կողմից ստացել է 511402 եվրո համերաշխության գումար։ Այն բաշխվել է 13 ակումբների միջև․

«Փյունիկ»՝ 71000 եվրո

«Ուրարտու»՝ 67000

«Շիրակ»՝ 60000

«Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա»՝ 51000

«Ալաշկերտ»՝ 49000

«Արարատ-Արմենիա»՝ 43350,50

«Արարատ»՝ 43350,50

«Վան»՝ 43350,50

«Նոա»՝  41350,50

«Վեստ Արմենիա»՝ 13000

«Լեռնային Արցախ»՝ 11000

«Սևան»՝ 9000

«Նորավանք»՝ 9000