«Շիրակը» առաջին հաղթանակը տարավ առաջնությունում և հավասարվեց «Փյունիկին»
Աջակցիր «Ա1+»-ինVBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի հետաձգված խաղում այսօր Երևանի «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց Գյումրիի «Շիրակին»:
Առաջնության երկու ետնապահների խաղն ավարտվեց գյումրեցի ֆուտբոլիստների վստահ հաղթանակով՝ 2:0: Հանդիպման 11-րդ րոպեին Լյովա Մրյանը բացեց հաշիվը, իսկ երկրորդ կեսի սկզբին Արտեմ Գևորգյանը կրկնապատկեց այն:
«Շիրակը» տարավ իր անդրանիկ հաղթանակն ընթացիկ առաջնությունում: Թիմը վաստակեց 5 միավոր և հավասարվեց հենց «Փյունիկին», որն այս մրցաշրջանում առայժմ չի ճաշակել հաղթանակի բերկրանքը:
Այդպիսով, ավարտվեց VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի աշնանային հատվածը: Մրցաշարային աղյուսակը 18-ական միավորով գլխավորում են «Արարատ-Արմենիան», «Արարատը» և «Ալաշկերտը»: Նրանցից մեկ միավոր քիչ ունի «Լոռի ՖԱ»-ն, 2՝ «Նոան»:
Առաջնությունը կվերսկսի 2021թ փետրվարի 28-ին: