Բացել լրահոսը Փակել լրահոսը
pic-14
A A
Պաշտոնական

Երևանի Խանջյան փողոցի թունելի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կա 5 տուժած, 2 զոհ, լրացված

Դեկտեմբերի 13-ին, ժամը 12։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թունելի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ նախնական տվյալների կա հինգ տուժած։

 

Ավելի ուշ հաղորդվել է, որ Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով երկու մարդ է զոհվել: