Համացանցում նկարներ հայտնվեցին, որ Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարը ճաշի է հրավիրել Մուրադովին, սա պատահական չէ․Բադասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆա դիմում է Մինսկի խմբի համանախագահներին, որոնք այժմ Երևանում են, իրենց երկրի նախագահներին հասցնել իրենց ուղերձն ու կոչը ․ «Երեկ այս մարդիկ եղել են Բաքվում և Ալիևն արհամարհել է նրանց։ Այստեղ մենք պետք է նրանց կոչ անենք, որպեսզի ստիպեն իրենց երկրների նախագահներին՝ աջակցել մեր ժողովրդին բանակցությունների շրջանակում»։
Բադասյանը հավելեց, որ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը ռազմական գործից չհասկացող գեներալների էր նշանակել, որոնք մարտերը վարում էին ոչ պրոֆեսիոնալ․ «Պատերազմը տևեց 44 օր։ Մի՞թե դժվար էր անօդաչու թռչող սարքեր գնել։ Ո՛չ, դժվար չէր։ Բայց ինքը որոշեց, որ ժողովրդի հավաքած 180 մլն դոլարը կառավարությունը ծախսի»։
Բադասյանն ասում է՝ փաստաբանների հետ խոսել է և գրավոր դիմելու է դատախազություն՝ հանցագործության մասին հայտնելու․ «Հանցագործությունը սխալ զենքի գնումն է․ ո՞ւր են մեր ՍՈՒ-երը։ Ինչո՞ւ չմասնակցեցին պատերազմին։ Պատճառաբանում են, որ օդաչուներ չունեն։ Բա որ օդաչուներ չունեք, ինչո՞ւ եք գնել։ Իրական պատճառը թաքցնում են․ հրթիռներ չեն ունեցել, անգամ հրթիռների համար նախատեսված շրջանակները չունեն։ Դա արժեր ավելի քան 200 մլն դոլար։ Դրանով հնարավոր է առնել 30-40 անօդաչու և դրանց համար ավելի քան 10 հազար հրթիռներ։ Եվ որպեսզի իմանաք՝ Ադրբեջանը մեզ հաղթեց 20 բայրաքթարով և 6 հազար ռակետով»։