Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Անհետ կորած զինծառայողների հարազատները Օնիկ Գասարյանի հետ են ուզում հանդիպել․ երեկ վերադարձած գերիներից մեկն այս զորամասից է (տեսանյութ)

Էջմիածնի զորամասից՝ անհետ կորած զինծառայողներից մեկը երեկ Հայաստան վերադարձած գերիների խմբում է եղել: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներից Անահիտ Ադոյանը:

Մեկ այլ ծնող էլ հայտնեց՝ անձամբ է խոսել վերադարձած տղայի հետ, ասել է՝ տղաների հետ միասին են եղել, բայց թե ինչ է եղել իրենց հետ, չգիտի։

Տղաների ծնողներն ու հարազատներն այսօր կրկին հավաքվել էին ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց, այս անգամ նրանք հանդիպում են պահանջում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:

«Ամբողջ Հայաստանում այնպիսի մեկը չկա, որին դիմած չլինենք: Մնացել է Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումը, հասկանանք՝ ինքը կկարողանա՞ մեզ ընդունել ու հարցին լուծում տալ», - ասաց Ադոյանը: 

Ծնողի խոսքով՝ 55 օր է՝ ամեն օր հարցնում է՝ ե՞րբ, ու ինքն էլ իր հարցին պատասխանում է՝ երբեք:

Ծնողներն ասում են՝ արդեն չգիտեն՝ ում դիմեն, բոլորին խնդրում են՝ եթե կարող են օգնել, թող դիմեն։