Բացել լրահոսը Փակել լրահոսը
tt
A A
Քաղաքականություն

Թուրքիան ու Ադրբեջանը պայմանագիր են ստորագրում Իգդիր-Նախիջևան գազատարը կառուցելու վերաբերյալ. Ermenihaber.am

Այսօր` դեկտեմբերի 15-ին, Թուրքիայի ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարները պայմանագիր կստորագրեն Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը:

Այս նախագիծը, որի մասին խոսվում է տարիներ շարունակ, նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Ներկայում Նախիջևանին գազ է մատակարարում հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Նշվում է, որ նախագիծն իրականացնելու են թուրքական BOTAŞ պետական գազային ընկերության և ադրբեջանական SOCAR պետական ընկերության կողմից: 

Աղբյուր՝ Ermenihaber.am