Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Կաշվե ձեռնոցի վարպետները որոշեցին Հայաստանի չեմպիոններին (տեսանյութ)

Երևանի «Դինամո» ՄՀԿ-ում այսօր եզրագիծը հատեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Նախ ոսկե մեդալներ խաղարկեցին կանայք: Տարբեր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոն հռչակվեցին Լիլիթ Դալլաքյանը (48 կգ), Սոնա Հարությունյանը (64 կգ) և Անի Հովսեփյանը (75 կգ):

Տղամարդկանց պայքարում ուժեղ գտնվեցին հետևյալ բռնցքամարտիները՝ Արթուր Հովհաննիսյան (52 կգ), Արթուր Ղազարյան (57 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63 կգ), Արմեն Մաշակարյան (69 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (81 կգ), Հենրիկ Սարգսյան (91 կգ), Դավիթ Չալոյան (+91 կգ):