Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess world
A A
Սպորտ

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթահարել է փլեյ-օֆֆի առաջին արգելքը

Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստ Շանթ Սարգսյանը հաջողությամբ հաղթահարել է առցանց անցկացվող արագ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունյան փլեյ-օֆֆի առաջին արգելքը:

Մ-18 տարեկանների մրցաշարի 1/8 եզրափակիչում նա 2:0 հաշվով հաղթել է Նամիբիայի ներկայացուցիչ Դանթե Մ. Բուկեսին: Քառորդ եզրափակիչում Շանթ Սարգսյանը կխաղա հնդիկ գրոսմայստեր Պ Ինիյանի հետ, որը ընթացիկ մրցախաղում 1,5:0,5 հաշվով հաղթել է կոլումբիացի ՖՒԴԵ-ի վարպետ Միգել Անխել Սոտոյին:

Քառորդ եզրափակիչ հանդիպումները կկայանան այսօր, դեկտեմբերի 20-ին: Կիսաեզրափակիչփուլը նախատեսված է դեկտեմբերի 21-ին, եզրափակիչը՝ դեկտեմբերի 22-ին: