Հայաստանի շախմատիստները դուրս մնացին Եվրոպայի առցանց առաջնությունից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստները չկարողացան հաղթահարել 2020թ կայծակնային շախմատի՝ բլիցի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի արգելքը և ժամանակից շուտ ավարտեցին ելույթները:
1/8 եզրափակիչ մտած մեր երկու ներկայացուցիչները՝ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուէլ Պետրոսյանը վիճակահանությամբ հանդիպեցին հենց իրար հետ: Առաջին չորս պարտիաներում կողմերը տարել են 2-ական հաղթանակ, իսկ ահա «Արմագեդոնում» հաջողությունն ուղեկցել է Մանուէլ Պետրոսյանին:
Քառորդ եզրափակիչում մեր շախմատիստը հանդիպել է անգլիացի գրոսմայստեր Ջեմյս Գավայնի հետ: Առաջին չորս պարտիայից հետո կրկին գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 2:2, իսկ ահա «Արմագեդոնում» հաղթանակ տարավ սևերով հանդես եկող անգլիացի շախմատիստը:
Այդպիսով, Մանուէլ Պետրոսյանն առաջնությունում բաժանեց 5-8-րդ տեղերը, որի համար նա կստանա 500 եվրո պարգևավճար: Ռոբերտ Հովհաննսիյանը կիսելով 9-16-րդ հորիզոնականները, կպարգևատրվի 300 եվրոյով: