Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Համերգ երախտիքի՝ զինվորին (տեսանյութ)

Արցախյան պատերազմից անմասն չմնաց նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Բուհի բազմաթիվ ուսանողներ և շրջանավարտներ՝ կամավոր և ժամկետային զինծառայողներ, մասնակցեցին պատերազմին: Կոնսերվատորիայի երեք ուսանող զոհվեցին ռազմաճակատում, յոթը ստացան վիրավորում, կան նաև անհայտ կորածներ։ 

Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ կոնսերվատորիան կազմակերպել է բարեգործական հանգանակություն՝ նվիրված պատերազմի մասնակիցներին, անմահացած և վիրավորում ստացած հերոսներին։ Հանգանակությունը սկսվել է դեկտեմբերի 17-ից և կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը։ Հանգանակության համար սահմանված են՝ 5.000 դրամ, 10.000 դրամ, 20.000 դրամ 50.000 դրամ և 100.000 դրամ նվիրաբերության չափերը, հանգանակության մասնակիցներին կտրվեն համապատաասխան անվանական արժեքով երախտիքի հավաստագրեր։ Համերգից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:

Վաղը՝ դեկտեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Համերգ երախտիքի» խորագրով բարեգործական երեկոն, կոնսերվատորիայի լավագույն ուսանողների, նաև դասախոսների և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների մասնակցությամբ: Իսկ համերգի հանդիսատեսը կլինեն մարտական գործողություններին մասնակցած զինվոր ուսանողները։

Նշենք, որ համերգը կհեռարձակվի «Ա1+»-ի եթերով: