Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Գլխավոր դատախազն ընդունել է ակցիա իրականացնող փաստաբանների ներկայացուցիչներին (տեսանյութ)

Փաստաբանները Ազգային ժողովի մոտից շարժվեցին դեպի գլխավոր դատախազություն։ Այնտեղ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում Գլխավոր դատախազությանը պետական դավաճանության մասին:

«Նիկոլ Փաշինյանը իր գործողութուններով փակուղի է մտցրել Ադրբեջանի հետ հարաբերությունները, նրա անմիջական հրահանգների արդյունքում ձեռք է բերվել այնպիսի զինտեխնիկա, որը սպասվեիք պատերազմում կիրառվել չէր կարող։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում է կայացրել, որով, ի թիվս այլ սահամանափակումների, սահմանափակվել է հրապարակային խոսքը ռազմական գործողություններ վերաբերյալ։ Այս սահմանափակումները նպաստել են հասարակության մոլորեցմանը»։

Զոհրաբյանի խոսքով՝ թերի է կազմակերպվել զորահավաքը, բազմաթիվ անձինք, լինելով ծանուցված, այդպես էլ մասնակից չեն դարձել սահմանների պաշտպանությանը, պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի հրամանով դադարեցվել է լրահամալրումը,-հայտարարում է Զոհրաբյանը․

«Նիկոլ Փաշինյանը հրապարակային աղբյուրներով տեղեկություններ է տրամադրել ՀՀ պաշարների և պահուստների, պահեստազորի մեկ տարվա զորացրվածների, ինչպես նաև  ծրագրվող ռազմական գործողությունների մասին»։

Փաստաբանների պալատի նախագահի խոսքով՝ դեռևս հոկտեմբերի 19-20-ին, ունենալով հնարավորություն ավելի քիչ կորուստներով կանգնեցնելու պատերազմը, Նիկոլ Փաշինյանը չի կանգնեցնել այն, իսկ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով վտանգի տակ է դրել Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետության պետականությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն էլ հայտարարեց, թե Հայաստանում տեղի է ունեցել պատմական մասշտաբի աննախադեպ պետական դավաճանություն։

Ղազիանյանը ՀՀ Գլխավոր դատախազին խնդրեց իջնել ներքև, հանդիպել իրենց հետ, տալ իրենց հարցերի պատասխանները կամ հայտնել դիրքորոշում գործընթացի վերաբերյալ։

Որոշ ժամանակ անց փաստաբանների հետ հանդիպման իջավ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Վերջինս նշեց, որ եթե ունեն լրացուցիչ հարցրեր, կարող են ձևակերպել գրավոր, որին կպատասխանի Գլխավոր դատախազը։

Ի պատասխան, Արթուր Ղազինյանը հայատարեց, որ սա ընդունում են որպես մերժում դատախազի կողմից իջնելու և մասնագիտական հանրույթի հետ խոսելու։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտարարեց՝  հավաքված մարդիկ պահանջում են ձերբակալել հայրենիքի դավաճանին։

Որոշ ժամանակ տևած բանակցություններից հետո այժմ փաստաբանների ներկայացուցիչները հանդիպում են Գլխավոր դատախազին։

Գլխավոր դատախազի հետ հանդիպում են փաստաբաններ՝ Արթուր Ղազինյանը, Արամ Վարդևանյանը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
 
Գլխավոր դատախազն ընդունել է ակցիա իրականացնող փաստաբանների ներկայացուցիչներին