Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իշխան Սաղաթելյանը Կառավարության շենքը շրջափակելու կոչ արեց (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքի մասնակիցների մի մասը շրջափակել է կառավարության շենքը «Առանց Նիկոլ Հայաստան, Նիկոլ, դավաճան» վանկարկումներով։

Կառավարության շենքը շրջափակելու կոչ արեց  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը․

«Առաջարկում եմ՝ ժողովրդի մի մասը մնում է այստեղ, մի մասը այն կողմից, մենք ունենք համապատասխան խմբեր, կշրջափակենք կառավարության շենքը, որովհետեւ այս կառավարության գործունեությունը հակապետական է, հակահայկական է, հակաազգային է եւ մեզ պետք չէ»,-իր ելույթում ասաց Սաղաթելյանը՝ կոչ անելով շենք մուտք գործելու փորձ չկատարարել և չտրվել սադրանքներին։

Կառավարության շենքի մոտ ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում, աշխատակիցները մի քանի շարքով շղթա են կազմել: