A
A
Մրգաշատ գյուղում տուն է այրվել
Աջակցիր «Ա1+»-ինԱրմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 25-ին, ժամը 11։55-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Մրգաշատ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:58-ին, մարվել՝ 16:04-ին: Այրվել են տան տանիքը՝ մոտ 140 քմ և տան մոտ 100 քմ հատվածը՝ գույքով:
ՀՀ ԱԻՆ