Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սպառնացել են, ասել են՝ քվերակությունը կնկարեք, կուղարկեք «Իմ քայլի» ղեկավարությանը․ Զոհրաբյան (տեսանյութ)

Հայաստանում այսօր չկա  պետություն, չկա իշխանություն, կա մի փոքրիկ բռնապետական կլան, որը փորձում է քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը։Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Նիկոլ Փաշինյանի ուղիղ հանձնարարականով Խորհրդարանական մեծամասնության սորոսական հատվածը սորոսական պատգամավոր Մարիա Կարապետյանի գլխավորությամբ երկնել են հակասահմանադրական որոշման մի նախագիծ, որը ծայրից ծայր հակասահմանադրական է»։

Զոհրաբյանը պնդեց՝ քվեարկությունից հետո հենց այսօր  դիմելու են Սահմանադրական դատարան․

«Նիկոլ Փաշինյանը խորհրդարանը վերածել է քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդար տեսնելու հարթակի։Նիկոլ Փաշինյանը փորձում էր երկար ժամանակ իմ դեմ կազմակերպել քրեական գործի հարուցում։ Մենք ունենք տեղեկություններ, թե ինչպես է նա հանձնարարել ԱԱԾ տարբեր՝ իրար հաջորդող ղեկավարներին ու իրավապահներին գտնել մի բան, որը հիմք կտար իմ դեմ հարուցել քրեական գործ»։

Զոհրաբյանը ևս մեկ անգամ պնդեց, թե «ժեխ» ասելով նկատի է ունեցել անմաքուր․

«Նորից կրկնում եմ՝ նա, ով ասում է՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, որ հանձնել է Արցախը, նա, ով ասում է, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ 5000 անմեղ զոհերի համար, նրան ես համարում եմ անմաքուր և Նիկոլ Փաշինյանի դավաճանության հանցակից»։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իր հետ կապվել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, ովքեր ասել են, թե ստիպված են լինելու կողմ քվերակել իրեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու՝ Նիկոլ Փաշինյանի և սորոսական խմբակի նախաձեռնությանը․

«Իրենց սպառնացել են, իրենց ասել են քվերակությունը կնկարեք և կուղարկեք «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությանը։Մի անհանգստացեք, հանգիստ քվերակեք կողմ և նկարը ուղարկեք ձեր խմբակցության քարտուղարին»։

Զոհրաբյանը պնդեց՝ այսուհետ անելու է ավելին, որ Ալիևը ճանաչվի ռազմական հանցագործ, բայցի այդ՝ ամեն ինչ անելու է, որ, իր խոսքով, երկիրը զավթած այս կլանը հեռանա։

Ասուլիսին մասնակցող ԲՀԿ պատգամավոր  Գևորգ Պետրոսյանն էլ հայտարարեց, թե վարչապետը պետք է այսօր զբաղված լիներ գերիների, անհետ կորածների ու դիերի, հաշմանդամություն ձեռք բերած անձնանց  հարցերով․

«Ես չեմ հասկանում՝ մենք վարչապետ ունենք, թե բրոկեր, օրը մի տարածք հանձնում է»։

Պետրոսյանն ասում է՝ այս ամենը թողած՝ ամենակարևոր գործը մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելն է․

«Ո՞վ է լինելու տիկին Զոհրաբյանին փոխարինողը»։