Ակնհայտ պատժիչ մոտեցում՝ իրավապաշտպանների նկատմամբ. ՀՔԱՎ
Աջակցիր «Ա1+»-ին2020 թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, և հատկապես պատերազմական գործողությունների դադարից հետո ավելի ուժգնացան իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների նկատմամբ հարձակումները սոցիալական ցանցերում, որոնք դրսևորվեցին ուղղակի ներխուժմամբ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան-ի գրասենյակ նոյեմբերի 9-ի երեկոյան, ինչպես նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նկատմամբ քաղաքացու կողմից հարձակմամբ։ Այդ ամենը զուգորդվում էր զանազան դավադրապաշտական տեսությունների օգտագործմամբ, ակնհայտ կեղծ, մտացածին մեղադրանքներով, ատելության խոսքով, թշնամանքով։ Թիրախավորման դեպքերի մի մասը ատելության խոսքի և քրեորեն հետապնդելի այլ արարքների առերևույթ տարրեր էր պարունակում, և ՀՔԱՎ-ը դրանց համապատասխան ընթացք տալու նպատակով դիմել է իրավապահ մարմիններին։
Չնայած ակնհայտ ապացույցներին՝ իրավապահ մարմինները այդպես էլ քրեական գործեր չեն հարուցում նման հակաօրինական գործողություններ կատարողների նկատմամբ։ Դրան հակառակ, առանց պատշաճ հիմքերի, քրեական գործ են հարուցում իրավապաշատպանների նկատմամբ՝ ատելության, թշնամանքի խոսք տարածողների հաղորդումների հիման վրա։
Ներկայացնենք պատկերն՝ ըստ առանձին գործերի և հաղորդումների։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ