Բացել լրահոսը Փակել լրահոսը
133766763_1653178661521866_2023107076254071266_n
A A
Պաշտոնական

Մասիսի, Արտաշատի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Մասիսի, Արտաշատի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: