Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ispania
A A
Սպորտ

Մադրիդյան որ ակումբը 2020 թվականը կավարտի առաջին տեղում. Իսպանիայի Պրիմերա

Իսպանիայի ֆուտբոլի Պրիմերայում այսօր կմեկնարկի 16-րդ տուրը:

 

Առաջին խաղում տեղի կունենան տուրի կենտրոնական հանդիպումը: Մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում գտնվող «Սևիլյան» իր հարկի տակ կընդունի 4-րդ հորիզոնականում ընթացող «Վիլյառեալին»: Այնուհետև, այդ երկու թիմերի միջև գտնվող «Բարսելոնան» սեփական դաշտում քննության կենթարկի 17-րդ տեղը զբաղեցնող «Էյբարին»:

 

Ինչ վերաբերում է առաջնության երկու առաջատարներին՝ Մադրիդի «Աթլետիկոյին» ու «Ռեալին», որոնք վաստակել են 32-ական միավոր, ապա դրանք հանդես կգան վաղը, դեկտեմբերի 30-ին: Երկու թիմերն էլ կփորձեն շարունակել հաղթարշավը և պահպանել առաջատարի դիրքը:

 

Իսկ ահա առաջատարներին հաջորդող «Ռեալ Սոսիեդադը» Բիլբաոյի «Աթլետիկի» հետ արտագնա խաղում կփորձի ընդհատել երեք անընդմեջ պարտությունների շարքը: Այնպես որ, բասկյան այս դերբին ավելի սկզբունքային նշանակություն կունենա կողմերի համար:

 

Նշենք, որ երեք թիմեր՝ «Վալենսիան», «Էլչեն» և «Օսասունան», վերջին հինգ խաղերում հաղթանակ չեն տոնել: Դրանք կաշխատեն ընդհատել խաղերի այդ տխուր շարքը:

 

16-րդ տուր

29 դեկտեմբերի

20:00   «Սևիլյա» - «Վիլյառեալ»

22:15   «Բարսելոնա» - «Էյբար»

 

30 դեկտեմբերի

00:30   «Կադիս» - «Վալյադոլիդ»

00:30   «Լևանտե» - «Բետիս»

20:00   «Գրանադա» - «Վալենսիա»

22:15   «Աթլետիկո» - «Խետաֆե»

22:15   «Սելթա» - «Ուեսկա»

 

31 դեկտեմբերի

00:30   «Էլչե» - «Ռեալ»

17:00   «Աթլետիկ» - «Ռեալ Սոսիեդադ»

19:15   «Օսասունա» - «Ալավես»