Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քաղաքացիներն արտահերթ ընտրությունների մասին (տեսանյութ)

Արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկի վերաբերյալ «Ա1»-ն այսօր հարցումներ անցկացրեց մայրաքաղաքում՝ պարզելու, թե  ինչ են մտածում այդ մասին քաղաքացիները։

Հարցվածներից մեկը նշեց, որ այս Խորհրդարանը սպառված է և պետք են նոր ընտրություններ, սակայն այլ հարց է, ով կանցկացնի այդ ընտրությունները։ Մեր դիտարկմանը, որ առաջարկը գործող կառավարության կողմից է հնչել, քաղաքացին արձագանքեց․

«Գործող կառավարությունը պետք է հեռանա, քանի որ չի արդարացրել ընտրողների վստահությունը և կորցրել է լեգիտիմությունը»։

Մեկ այլ քաղաքացի էլ պնդեց, թե հենց Նիկոլ Փաշինյանը պետք է անցկացնի արտահերթ ընտրություններ։

Հարցին, թե ժողովուրդը պատրա՞ստ է այդ ընտրություններին, քաղաքացիների մի մասը վստահություն հայտնեց, որ պատրաստ են, մյուս մասն էլ պնդեց, որ ներկա կառավարության հեռացումից հետո պետք է միայն քննարկել հետագա անելիքները։