A
A
ՀՀ կառավարությունը մոտ 92 հազար արցախցու 6․7 մլրդ դրամի աջակցություն է տրամադրել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կառավարությունը 6․7 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախում հաշվառված մոտ 92000 քաղաքացու։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։ Աջակցության երկրորդ ծրագրով՝ հնարավոր 30000 շահառուից 5000 արդեն ստացել են 300000 դրամ աջակցություն։ Արցախի բնակիչներին կենսաթոշակների և նպաստների վճարման համաֆինանսավորման համալիր ծրագրեր են իրականացվում 940 միլիոն դրամի չափով: Արցախի բնակչության՝ աշնան ամիսներին սպառած գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը փոխհատուցելու նպատակով 1 մլրդ դրամ է տրամադրվել։ Մինչև 5 տարեկան 14500 արցախցի երեխա ստացել է 20000-ական դրամ ամանորյա աջակցություն. ընդհանուր գումարը 297 մլն դրամ է։