Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին և առաջ անցավ հաշվի մեջ. Airthings Masters

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց առցանց անցկացվող արագ շախմատի Airthings Masters մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը:

Այսօր ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ կայացած առաջին չորս պարտիաներից երկուսն ավարտվեց մեր շախմատիստի առավելությամբ, իսկ մյուս երկուսը՝ ոչ-ոքի: Լևոն Արոնյանը վստահ հաղթանակ տարավ՝ 3:1, և առաջ անցավ հաշվի մեջ:

Եզրափակիչ մտնելու համար մեր շախմատիստը վաղը կայանալիք երկրորդ փուլում պետք է նվազագույնը ոչ-ոքի խաղա մրցակցի հետ, հակառակ դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: