A
A
Աշխարհի իննակի չեմպիոն Սեբաստիան Լյոբը դուրս է եկել «Դաքար-2021» մրցավազքից
Աջակցիր «Ա1+»-ինՌալիի աշխարհի իննակի չեմպիոն Սեբաստիան Լյոբը իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ դուրս է գալիս «Դաքար-2021» ավտոմրցավազքից, որն այժմ ընթանում է Սաուդյան Արաբիայում։
«Ցավով պետք է նշեմ, որ մենք ստիպված ենք հրաժարվել «Դաքար» մրցավազքից։ Մենք շատ հիասթափված ենք, որ այդպես ստացվեց։ Հատկապես դժվար է թիմի համար։ Սակայն, պետք է դասեր քաղենք այս ձախողումից։ Հաջորդ տարի անպայման կվերադառնանք «Դաքար»՝ ավելի ուժեղացված վիճակով», - իր սոցկայքում գրել է ֆրանսիացի ավտոարշավորդը։
Նշենք, որ ընթացիկ մրցավազքում Սեբաստիան Լյոբն անընդհատ տեխնիկական խնդիրներ է ունեցել կապված ավտոմեքենայի և նավիգացիայի համակարգի հետ։