A
A
«Պերմյակովը մենակ չի գործել». սպանությունից 6 տարի անց Ավետիսյան քույրերի պահանջը նույնն է
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրեցի Ավետիսյանների սպանությունից 6 տարի է անցել. 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն եւ հրազենից սպանել ընտանիքի 6 անդամներին, իսկ 7 օր անց հիվանդանոցում մահացավ ընտանիքի կրտսեր անդամը՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը։
6 տարի անց հարազատները դժվարությամբ բացում են արդեն խարխուլ ու քանդված տան դուռը: Ոչ մի հարց ու պատասխան չի գտել. նշում է ընտանիքի ավագ դուստր Լուսինե Ավետիսյանը: «Ռուսաստանի Դաշնությանը փոխանցված Պերմյակովը մենակ չի գործել», հանցագործության առեղծվածները, ըստ քույրերի, դեռեւս անհայտ են: