Բացել լրահոսը Փակել լրահոսը
138798515_1666768543496211_2244856797818180600_n (1)
A A
Պաշտոնական

Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր

Հունվարի 15-ին՝ ժամը 15։30-ի դրությամբ‚ Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ճանապարհային_դեպարտամենտ