Բացել լրահոսը Փակել լրահոսը
140086044_268079634832824_792554390003993744_o
A A
Պաշտոնական

Շուրջօրյա ուժեղացված ծառայություն

Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված՝ վերոնշյալ համայնքներում սահմանված են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ։
 
ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները սահմանված վայրերում տեղադրված անցակետերում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն՝հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։
 
ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետ,ոստիկանության փոխգնդապետ Արման Սարուխանյանն այցելել է անցակետեր և տեղում հանձնարարականներ տվել ծառայություն իրականացնող ոստիկաններին։
 
[ԱՀ Ոստիկանություն]