A
A
Գյումրին հետզհետե կազատվի տնակային մանկապարտեզներից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավիրուսային պայմանները նոր կանոններ են թելադրել նաեւ մանկապարտեզներում:
18 սան՝ յուրաքանչյուր խմբում՝ նախկին 30 եւ ավելիի փոխարեն: Սանիտարահիգիենիկ կանոնների պահպանում, ջերմաչափում, սոցիալական հեռավորություն՝ չնայած մանկահասակ երեխաները վիրուսի խոցելի խմբում չեն, սակայն պահանջները պարտադիր են: Եղած թվային սահմանափակումների արդյունքում բազմաթիվ երեխաներ այժմ դուրս են մնում մանկապարտեզ այցելելու հնարավորությունից. նախապատվությունը տրվում է աշխատող ծնողների երեխաներին:
Գյումրու «Արեւիկ» մանկապարտեզում այժմ 4 խումբ կա. 4-րդ խումբը բացվել է վերջերս: Խմբի բացմանը զուգընթաց մանկապարտեզը համալրվել է երեք նոր աշխատակիցներով, որոնք շուրջ կես տարի Գյումրու «Զանգակ» մանկապարտեզի փակվելուց հետո մնացել էին անաշխատանք: