Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess men
A A
Սպորտ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունում փոխվեց առաջատարը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է շախմատի Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարը։

Կայացած 10-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են Դավիթ Շահինյանն ու Լևոն Բաբուջյանը, որոնք հերթական մրցախաղում հաղթանակ տարան և շրջանցեցին նախկին միանձնյա առաջատար Մամիկոն Ղարիբյանին, որն անսպասելի պարտվեց ետնապահ Վահե Դանիելյանին: Ապա հաջորդում են երեք շախմատիստ, որոնք վաստակել են 6-ական միավոր: Նրանք են գրոսմայստերներ Տիգրան Կ. Հարությունյանը, Արման Միքայելյան և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը: 

Այսօր կկայանան 11-րդ տուրի պարտիաները: Վերը նշված վեց շախմատիստների բոլոր պարտիաներն էլ կարևոր են, քանի որ առաջնության ավարտին մնացել է երեք մրցափուլ, իսկ բաձրագույն խմբի ուղեգրերը երեքն են: Այդ կապակցությամբ հատկապես սկզբունքային նշանակություն ունի Մամիկոն Ղարիբյան – Արման Միքայելյան պարտիան: