Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մոբռեսուրսից ո՞վ և ինչո՞ւ չի վճարվել․ պարզաբանում է Պաշտպանության նախարարը (տեսանյութ)

 Այսօր չի վճարվել մոբռեսուրսի 3-4-ի աշխատավարձը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին։

«Չեն վճարվել նրանք, ովքեր չեն ներկայացրել անձնական տվյալները և նրանք, ովքեր դուրս են եկել զիկոմիսարիատի հանձնարարությամբ և զորամաս չեն հասել, մենք համարում ենք, որ մինչև մարտի 1-ը կլուծենք հաշվառման խնդիրները և կվճարենք աշխատավարձերը»,-նշեց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է պատերազմ կամավոր մեկնածներին, նախարարարն ասաց՝ հենց ստանում են զորամասից տեղեկանք, անպայման վճարում են։