Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+karen
A A
Սպորտ

Կարեն Խաչանովը 2-րդ հաղթանակն է տոնել թենիսի Ավստրալիայի առաջնությունում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում։

Այսօր կայացած 2-րդ փուլի խաղում մեր հայրենակիցը երեք սեթում վստահ հաղթել է լիտվացի Ռիչարդաս Բերանկիսին՝ 6։2, 6։4, 6։4։ Հանդիպումը տևել է 1 ժամ 59 րոպե։

Հաջորդ փուլում Կարեն Խաչանովը կհանդիպի իտալացի Մատեո Բերետիի հետ, որը չորս սեթում պարտության է մատնել չեխ Թոմաս Մախաչին։