Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bavaria
A A
Սպորտ

Մյունխենի «Բավարիան»՝ աշխարհի ակումբային չեմպիոն (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ խաղում ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիան» մրցեց Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի չեմպիոնների լիգային հաղթող մեքսիկական «Տիգրեսի» հետ:

Քաթարի Ալ Ռայան քաղաքի մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց գերամանական ակումբի նվազագույն հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը 59-րդ րոպեին խփեց ֆրանսիացի պաշտպան Բենժամին Պավարը:

«Բավարիան» երկրորդ անգամ նվաճեց աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի կոչումը: Մյունխենցիներն այս մրցաշարում առաջին անգամ հաղթել էին 2013 թվականին: