Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ալաշկերտը» շարունակում է համալրել կազմը առաջնության վերսկսումից առաջ

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի մեկնարկից առաջ շարունակում է համալրել կազմը:

Ինչպես տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը, այսօր պայմանագիր է կնքվել 29-ամյա սերբ հարձակվող Բրանկո Միխայլովիչի հետ: Նախկինում նա հանդես է եկել Սերբիայի, Մոնտենեգրոյի, Հունգարիայի և Իսրայելի տարբեր ակումբներում:

Հարկ է նշել, որ վերջին չորս օրվա ընթացքում «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել չորս ֆուտբոլիստների հետ: Մինչ այդ թիմի կազմը համալրել էին 30-ամյա կոտդիվուարցի կենտրոնական պաշտպան Դիդյե Բորիս Կադիոն, 31-ամյա սերբ կենտրոնական պաշտպան Միխայլո Յովանովիչը և 30-ամյա մոնտենեգրացի ձախ պաշտպան Դեյան Բոլյեվիչը: