Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+figurni
A A
Սպորտ

Հայաստանի գեղասահորդները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը

Հայաստանի գեղասահորդները նախապատրաստվում  են Շվեդիայի մայրաքաղաք  Ստոկհոլմում մարտի 22-28-ը անցկացվելիք աշխարհի առաջնությանը: 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, մրցաշարը բնույթով նաև վարկանիշային է, քանի որ մեդալներից բացի խաղարկվելու են 2022թ Պեկինում կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր: 

Թինա Կարապետյան - Սիմոն  Սենեկալ պարային զույգը ներկայումս պարապում է Կանադայի Մոնրեալ քաղաքում: Մենասահորդներից Անաստասիա Գալուստյանը մարզվում է Մոսկվայում, իսկ Սլավիկ Հայրապետյանը ՝ Երևանում:

Հավելենք, որ աշխարհի առաջնությունում առաջին 20 տեղերը զբաղեցնող գեղասահորդները կստանան Պեկինի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր: Վարկանիշային վերջին մրցաշարը տեղի կունենա սեպտեմբերին՝ Գերմանիայի Օբերսդրոֆ քաղաքում: