Հայաստանի երեք մարմնամարզիկ կմասնացեն աշխարհի գավաթի 8-րդ փուլին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարմնամարզության հավաքականին առաջիկայում լուրջ քննություններ են սպասվում։ Այդ մասին ՀԱՕԿ պաշտոնական կայքին հայտնել է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
«Դոհայում մարտի 8-ին կմեկնարկի աշխարհի գավաթի խաղարկության վերջին ՝ ութերորդ փուլը: Այն օլիմպիական վարկանիշային է և առանձին գործիքների մրցումներում լավագույն արդյունքներ ցույց տվող մարմնամարզիկները կստանան Տոկիո մեկնելու ուղեգիր: Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը», - ասել է գլխավոր մարզիչը։
Ապրիլի 1-ից Հայաստանի հավաքականը կմեկնի 14–օրյա ուսումնամարզական հավաքի՝ Մինսկ կամ Թբիլիսի, որտեղ մեր թիմը վերջնական կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը, որը նախատեսված է Շվեյցարիայի Բազել քաղաքում, ապրիլի 21-24-ը։ Այդ մրցումներում մեդալներից բացի կխաղարկվեն բազմամարտի երկու օլիմպիական ուղեգրեր: Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մտադիր է մասնակցել խառը կազմով՝ փորձառուներ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Թովմասյան, նորեկներ Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան (վերջինս առաջին անգամ է հրավիրվել մեծահասակների հավաքական):