Բնակիչներն անհանգստություն ունեն, որ հնարավոր դիվերսիոն ներթափանցման դեպքում իրենք անպաշտան են․ Բագրատյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո համայնքներում հանդիպումների ընթացքում պարզեցինք, որ բնակիչներն անհանգստություն ունեն, որ հնարավոր դիվերսիոն ներթափանցման դեպքում իրենք անպաշտան են։ Այս մասին «Ա1⁺»-ի հետ զրույցում նշեց անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով իրենց առաջարկած օրենքի նախագծին, որով նախատեսվում է զինել սահմանամերձ համայնքների բնակիչներին։
«Սահմանամերձ համայնքի բնակիչները կարողանալու են պարզեցված կարգով ձեռք բերել ակոսափող զենք»,-պարզաբանում է Բագրատյանը։
Հարցին, թե ներքին լարումների ռիսկեր չկա՞ն , Բագրատյանն արձագանքեց․
«Սահմանամերձ համայնքների բնակիչները պաշտպանվում են հիմնականում սպասվող դիվերսիաներից, մեր քաղաքացիների հետ, որոնց ադեկվատությունը ստուգվելու է, որոշակի հոգեբանական աշխատանք է տարվելու»։
Ստեղծված իրավիճակում Բագրատյանն ասում է՝ պարտավոր ենք լուծել նաև բնակչության նաև այս խնդիրը․
«Կոնկրետ, սահմանամերձ համայնքների բնակիչները, մեկ երկու գյուղապետ անձամբ դիմել են և ինձ, և իմ գործընկերներին, զենք կրել թույլ տալու խնդրանքով, մենք համարել ենք, որ դա մեր պարտքն է և փորձել ենք իրականացնել»,-պարզաբանեց նա։