A
A
Շարունակում ենք ապրել քո դավանած գաղափարներով ու արժեքներով․ Արայիկ Հարությունյանի գրառումը
Աջակցիր «Ա1+»-ինԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․
«Սիրելի՛ Արթուր
Այսօր ես պիտի քո ծննդյան տոնը շնորհավորեի բոլորովին այլ տրամադրությամբ ու ձեռքբերումների արդյունքով, քանի որ դա էր շիրմիդ առջև տված խոստումս:
Բայց ժամանակի պատուհասած փորձությունը մեզ բոլորովին այլ կետի հասցրեց, որից փրկությունը միմիայն ընտրված ճանապարհին հավատարիմ մնալն է:
Շարունակում ենք ապրել քո դավանած գաղափարներով ու արժեքներով, և մեր նպատակները չի կարող փոխել ոչ մի արհավիրք:
Խոնարհումս հիշատակիդ:
Շնորհավո՛ր տարեդարձդ…»։